Բավ է պառակտվել
21-02-2014 16:05

«ՄՄ անդամ երկրները Հայաստանում որոշ ապրանքների հնարավոր թանկացման հարցում զիջումների կգնան». Ս. Ավետիսյան

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հրավիրված ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Սուքիաս Ավետիսյանը նշեց, որ Մաքսային միության անդամ երկրները Հայաստանում որոշ ապրանքների հնարավոր թանկացման հարցում զիջումների կգնան: Վերջինս նաև հիշեցրեց, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում աշխատանքային խումբ է ստեղծվել՝ առաջին անհրաժեշտության ապրանքների հատուկ տեսակներին ցանկը կազմելու համար, որոնց հետ կապված մտավախություն կա, թե Մաքսային միության անդամ դառնալու փաստաթղթերի ստորագրումից հետո սակագները կթանկանան: «Աշխատանքային խումբը կփորձի Մաքսային միության հետ համաձայնագրեր ստորագրելիս բարձրացնել այս հարցերը և առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացում թույլ չտալ: Կարծում եմ, որ Մաքսային միությունն այնպիսի կառույց չէ, որում անհնար լինի քննարկում անցկացնելը: Սա տարբեր պետությունների ցանկությամբ ստեղծված կառույց է, և հետաևաբար ամեն պետություն իր շահերն է հետապնդում», - ընդգծեց Սուքիաս Ավետիսյանը: