Բավ է պառակտվել
30-04-2014 17:16

Ղրիմում կարող է սկսվել արկտիկական սուպեր լցանավերի շինարարությունը

Ղրիմում գտնվող միակ նավաշինարարական "Զալիվ" գործարանը, որի տարածքը կազմում է մինչև 300 մետր երկարություն և մինչև 50 մետր լայնություն, ինչպես սպասվում է, թույլ կտա ապագայում կառուցել 150 հազար տոննայից ավելի քաշով սուպեր լցանավեր և գազատարներ, կարծում են Միացյալ նավաշինարարական կորպորացիայի ներկայացուցիչները:

Ինչպես հայտնել կորպորացիայի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսեյ Կրավչենկոն, Կերչի նավաշինարարական "Զալիվ" գործարանը Ռուսաստանում մեծ տարողունակության արկըիկական նավերի շինարարության համար նախատեսված միակ հարթակն է:
"Ղրիմում գտնվում է ՌԴ-ի միակ նավաշինարարական գործարանը, որի տարածքը կազմում է մինչև 300 մետր երկարություն և մինչև 50 մետր լայնություն: Հենց այսպիսի տարածքն է թույլ տալիս կառուցել 150 հազար տոննայից ավելի քաշով սուպեր լցանավեր և գազատարներ", - ասել է Կրավչենկոն:
Նա հայտնել է, որ նավթի և գազի ավելի փոքր լցանավերի օգտագործումը էապես բարձրացնում է նրանց արժեքը և կրճատում է Արկտիկայում ռուսաստանյան փոխադրիչների մրցունակությունը:
Կրավչենկոն նաև հայտնել է, որ Թեոդոսիայում գտնվող "Մորե" ընկերությունը, որը մասնագիտանում է ստորջրյա թևերով նավաշինարարության մեջ, նաև կհամագործակցի ռուսաստանյան նավաշինարարական ոլորտի հետ:
Կորպորացիայի ներկայացուցչի խոսքով, վերջին տարիներին սառցադաշտերի հալման պատճառով բացվել են նոր ծովային ճանապարհներ, ինչը թույլ է տվել զբաղվել մոլորակի ամենափոքր օվկիանոցի հատակի ուսումնասիրություններով: Արկտիկայում գտնվում է մոտավորապես մոտ 30% գազի և 15% նավթի համաշխարհային պաշարներ: ՌԴ-ն, ԱՄն-ը, Նորվեգիան, Դանիան և Կանադան սահմաններ ունեն Արկտիկայի հետ և իրենց սահմաններից 200 ծովային մղոնի տարածության վրա գտնվող պաշարների գործածման իրավունք ունեն: