Բավ է պառակտվել
02-10-2014 16:20

Ստվերային բիզնեսը Հայաստանում շարունակվում է. Օմբուդսմեն

Ստվերային տնտեսության պրակտիկան Հայաստանում շարունակում է խախտել բիզնեսի իրավունքները: Այս մասին հոկտեմբերի 2-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը: Ըստ նրա` շուկաներում տնտեսվարող սուբյեկտների աշխատանքի հետ կապված բարդությունները, տնտեսական մրցունակության սկզբունքների խախտումը բավական արդիական խնդիր են: Այստեղ ՀՀ տնտեսական մրցունակության պետական հանձնաժողովն անելիք բան ունի: Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ մեղքի մի մասը այն պետական մարմիններինն է, որոնք թույլ են տալիս բիզնեսի նկատմամբ ոչ միատեսակ վարչարարություն. ավելի մեղմ են որոշ գործարարների եւ ավելի ագրեսիվ` մյուսների նկատմամբ: «Արդյունքում էլ պահպանվում է ստվերային տնտեսությունը», - հավելել է նա: