Բավ է պառակտվել
16-06-2016 10:00

Նավթի արժեքը նվազոմ է ԱՄՆ-ում պաշարների մասին տվյալների ֆոնին

Նավթի համաշխարհային գները հինգշաբթի նվազում են , շարունակելով արտացոլել անցած շաբաթվա արդյունքներով ԱՄՆ-ում էներգահումքի պաշարների թեթև կրճատման մասին տվյալները:

Brent տեսակի նավթային խառնուրդի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.84 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 48. 56 դոլարի: WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսները նվազել են 1 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 47.53 դոլարի:

ԱՄՆ-ում նավթի առեւտրային պաշարները (բացառությամբ ռազմավարական ռեզերվի) մեկ շաբաթում՝ մինչեւ հունիսի 10-ը, նվազել են 0.9 մլն բարելով, կամ էլ 0.2 տոկոսով՝ հասնելով 531.5 մլն բարելի: Ընդ որում փորձագետները նույնիսկ ավելի մեծ նվազում էին ակնկալում: ԱՄՆ-ում մեկ շաբաթում կրճատվել է նաեւ նավթի արդյունահանումը՝ 0.33 տոկոսով, կամ օրական 29 հազար բարելով՝ հասնելով օրական 8.716 մլն բարելի:

«Չնայած նավթի համաշխարհային տվյալների տեսակետից հեռանկարները դրական են, այս տարվա երկրորդ կեսին ակնկալվում է նավթի արդյունահանման ու նավթամթերքի արտադրության աննշան աճ»,-  պարզաբանել են Societe Generale–ի վերլուծաբանները: