Բավ է պառակտվել
28-01-2015 12:52

Մոսկվայի բորսայում ռուբլու արժեքը նվազել է

Մոսկվայի բորսայում հունվարի 28 -ին սակարկությունները սկսելու պահին ռուբլու արժեքը նվազել է: Երեկվա սակարկությունների ավարտի համեմատ դոլարի փոխարժեքը այսօր սակարկությունները սկսելիս բարձրացել է 7,95 կոպեկով, եվրոյինը՝ 10,2 կոպեկով: Դրանից հետո երկու արժույթների փոխարժեքները շարունակել են աճել: Դոլարի փոխարժեքը հասել է 67,1325 ռուբլու, որը 31,25 կոպեկով ավելի է հունվարի 27-ի բորսայի փակման պահի ցուցանիշից: Միաժամանակ, եվրոյի փոխարժեքը աճել է մինչեւ 76,3005 ռուբլու, որը 35,05 ռուբլով ավելի է երեկվա բորսայի փակման պահի ցուցանիշից: ICE բորսայի այսօրվա աճուրդի ընթացքում մարտին մատակարարվող Brent տեսակի նավթի ֆյուչերսները տատանվում են մեկ բարելի դիմաց 49 դոլարի մակարդակում: Մոսկվայի ժամանակով 10:10-ի դրությամբ Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը կազմել է 66,93 ռուբլի, որը 11 կոպեկով ավելի է երեկվանից, եվրոյի փոխարժեքը՝ 76,0025 ռուբլի, որը 5,25 կոպեկով ավելի է հունվարի 27-ին բորսայի փակման պահի ցուցանիշից: Հունվարի 28-ին Ռուսաստանի բանկի սահմանած ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը ռուբլու նկատմամբ հասել է ռեկորդային 67,8153 ռուբլի ցուցանիշի: Եվրոյի պաշտոնական փոխարժեքը կազմում է 76,2922 ռուբլի: