Բավ է պառակտվել
27-10-2013 15:26

Երևանում տրանսպորտի ուղեվարձը կարող է դառնալ 200 դրամ

Ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի ինքնարժեքը 70-75 դրամ է, իսկ տրանսպորտի բարեփոխումները կարելի է իրականացնել անգամ 100 դրամ-ի դեպքում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց տնտեսագետ-փորձագետ Դավիթ Գևորգյանը:

Սակայն, ՀՀփոխադրողների միության անդամ Հրանտ Եղիազարյանն այլ կարծիքի է:

Ըստ Եղիազարյանի` ավտոբուսների համար պետք է սահմանել 250 դրամ, իսկ միկրոավտոբուսների համար` 200 դրամ ուղեվարձ, սակայն, Երևանի տրանսպորտի վարչությունից նրանց պատասխանել են, որ ժողովրդի վիճակը վատ է և առաջարկել են առայժմ 150 դրամ սահմանել: