Բավ է պառակտվել
19-12-2014 10:15

1 խմ գազի գինը շարունակում է մնալ բարձր՝ 210 դրամ

«Ի հեճուկս վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկ արած հայտարարության, թե երևանյան գազալցակայաններում 1 խմ գազի գինը իջել-հասել է 200 դրամի, երեկ երեկոյան «Հայկական ժամանակ»-ի թղթակիցների շրջայցը ցույց է տվել, որ 1 խմ գազը արժե 210 դրամ:
«Սա հիմա սկզբունքային նշանակության հարց է դառնում, որովհետև երևանյան երթուղայինների վարորդները երկու անգամ արդեն նախազգուշական գործադուլ են արել պահանջելով գազի գինը, ինչպես նախկինում, դարձնել 180 դրամ: »,-գրում է պարբերականն ու հավելում «Դոլարի գնի բարձրացումից հետո, վերջին օրերին գազը դարձել էր 230 դրամ, ինչը հարուցել է վարորդների դժգոհությունը: Վերջիններս արդեն հայտարարել են, որ 210 դրամն անընդունելի գին է իրենց համար, իսկ թե ի՞նչ գործողություններ կձեռնարկեն կերևա օրվա երկրորդ կեսին»: