Բավ է պառակտվել
15-04-2015 15:12

Հետխորհրդային երկրների արժույթների շարքում արժևորվել է միայն ՀՀ դրամը (գրաֆիկա)

Նախկին խորհրդային գրեթե բոլոր երկրների արժույթները տարեսկզբից սկսած շարունակում են արժեզրկվել ԱՄՆ դոլարի նկատմամբ: Առաջին հորիզոնականում ուկրաինական գրիվնան է, որը դոլարի համեմատ արժեզրկվել է մոտ 48.7%-ով: Տարեսկզբից արժևորվել է միայն ՀՀ դրամը՝ 0.8%-ով: Forex Club ընկերության տվյալներով տարեսկզբից ամենամեծ արժեզրկումը գրանցել են Ադրբեջանի(33.7%) և Թուրքմենստանի(22.8%) արժույթները, որը բացատրվում է առաջին հերթին նավթի գների անկմամբ: Ընկերության փորձագետի խոսքով՝ հետխորհրդային երկրների արժույթների արժեզրկումը կապված է մեծամասամբ ռուսական տնտեսությունում տեղի ունեցող իրողություններով: Իսկ ռուսական ռուբլին չնայած նավթի գների ցածր մակարդակին կայունացման միտում է դրսևորում և երկրորդ քառամսյակում նավթի գների հնարավոր բարձրացման պայմաններում ռուբլին էականորեն կկայունանա:  Հետաքրքրականն այն է, որ տարեսկզբից 12%-ով արժեզրկվել է նաև եվրոն, որի պատճառները ԵՄ ԿԲ-ի քաղաքականության և Հունաստանում առկա խնդրի մեջ են: