Բավ է պառակտվել
16-01-2015 09:36

G7 երկրները տարաձայնություններ ունեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցում

«Մեծ յոթնյակի» երկրների մեջ Գերմանիայում 2015թ. հունիսին կայանալիք գագաթաժողովին պատրաստվելու ընթացքում տարաձայնություններ են ծագել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցում, հայտնում է ճապոնական Kyodo News-ը՝ վկայակոչելով G7-ը։ Տարաձայնությունները ծագել են դեկտեմբերին՝Բեռլինում «յոթնյակի» հանդիպման ժամանակ։ ԱՄՆ պատվիրակությունը պատժամիջոցները երկարաձգելուն կողմ է եղել՝ հայտարարելով, որ Մոսկվան կհասնի խմբի պառակտման, եթե այն միասնական չգործի։ ԱՄՆ դիրքորոշմաննաջակցել է Մեծ Բրիտանիան։ Ճապոնիան եւ Գերմանիան կողմ են Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությանը՝ չնայած Տոկիոն համաձայն է պատժամիջոցները պահպանելուն։

Հերթական հանդիպումը տեղի կունենա մարտին, որի ժամանակ կքննարկվի նաեւ իրավիճակն Ուկրաինայում։ G7 գագաթաժողովը տեղի կունենա հունիսի 7-8-ին, հայտնում է «lenta.ru»-ն։ Ուկրաինայի ճգնաժամի պատճառով դադարել է գործել «մեծ ությակ» միավորումը։ Հունիսի սկզբին Բրյուսելում տեղի էր ունեցել G7 գագաթաժողովը՝ 17 տարվա մեջ առաջին անգամ առանց Ռուսաստանի մասնակցության։  Հունվարի 15-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացառել էր կայանալիք G7-ի գագաթաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության հավանականությունը։