Բավ է պառակտվել
28-04-2015 17:17

Տարեվերջին տնտեսական աճ կունենանք. ԱԺ նախագահ

Ես կարծում եմ, մենք տարեվերջին տնտեսական աճ կունենանք. Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարք Հորթընի հայտարարությանը, թե Հայաստանն այս տարի կունենա 0% տնտեսական աճ: Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ հնարավո՞ր է Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պատճառ դառնա այն, որ չապահովվի խոստացված 4% տնտեսական աճը, ինչպես նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դեպքում էր, ով հրաժարական տվեց, քանի որ չէր ապահովել խոստացված 7% տնտեսական աճը, Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե խոսքը տարբեր ժամանակաշրջանների մասին է։