Բավ է պառակտվել
29-11-2014 12:20

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են մոտ ժամանակներս այցելել ԼՂ հակամարտության տարածաշրջան: Ինչպես հաղորդում է 1news.az-ը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն: Այցի կոնկրետ ժամկետների ու երթուղու մասին չի հաղորդվում: Որոշ տվյալներով, այս անգամ համանախագահները կլինեն նաեւ Լեռնային Ղարաբաղում եւ հանդիպումներ կունենան հանրապետության ղեկավարության հետ: Չի բացառվում, որ համանախագահները մասնակցեն շփման գծում ԵԱՀԿ դիտարկմանը: Նախորդ դիտարկումը, չնայած ԵԱՀԿ-ի՝ ղարաբաղյան խոցված ուղղաթիռի անկման վայր այցելելու փորձերին, տեղի է ունեցել այլ ուղղությամբ, քանի որ Բաքուն հրաժարվել է անվտանգության երաշխիքներ տալ: Դրանից հետո համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշել են, որ ուղղաթիռն ընկել է չեզոք գոտում: Սրան հետեւել է ադրբեջանական կողմի հիստերիան, որից հետո համանախագահները հետին թվով փոփոխել են հայտարարության տեքստը, «չեզոք» բառը փոխարինելով «անմարդաբնակ» բառով, դրանով վնասելով սեփական հեղինակությանը: