06-10-2014 18:16

ՍԱՊԾ պետ է նշանակվել Սփյուռքի նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը

Սփյուռքի նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը քիչ առաջ ՀՀ վարչապետի որոշմամբ ներկայացվել է Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) աշխատակազմին՝ որպես ծառայության պետ:
Այս մասին News.gisher.ru-ի հետ զրույցում ասաց ՍԱՊԾ մամուլի ծառայության ղեկավար Արմինե Սուքիասյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն պետ Աբրամ Բախչագուլյանը սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից: