14-07-2014 17:41

Ձմերուկի մեջ նիտրատների մնացորդային քանակությունը բարձր է.Սննդի անվտանգության ծառայություն

«Խնդրում եմ մի զարմացեք, բայց մեկ տարվա ընթացքում նիտրատների քանակի չարաշահման խախտումներ չեն գրանցվել»,-այսօր հրավիիրված մամուլի ասուլիսի ընթացքում՝ խոսելավ ներկրվող և տեղական արտադրության բուսամթերքների հետ կապված խախտումներից, նշեց Սննդի անվտանգության պետական ծառայության բուսասանիտարական տեսչության պետ Արթուր Նիկոյանը: Ըստ բանախոսի՝ դա կապված է նրանից , որ եթե ցանկացած երկրից արտադրանքը պետք է ներմուծվի ՀՀ տարածք, նախօրոք պահանջում է մեզնից մեր օրենսդրությամբ սահմանված պահանջները:  «Ներմուծվող գյուղմթերքները սահմանային հսկիչ կետում ենթարկվում են սանիտարական վերահսկողության եւ անվտանգության ցուցանիշների նկատմամբ՝ նիտրատների և պեստիցիդների հսկողություն է իրականացվում»-ընդգշեց Արթուր Նիկոյանը հավելելով, թե վերջին շրջանում հանրապետությունում բուսական ծագման մթերքների մոնիթորինգ է իրականացվել և պատկերը բավականին լավ է, խնդիր ունենք միայն ձմերուկի հետ կապված: Ձմերուկի մեջ մի փոքր նիտրատների մնացորդային քանակությունը բարձր է: Անդրադառնալով տեղական ապրանքների արտահանման հետ կապված խնդիրներին՝ պրն Նիկոյանը նշեց, որ այս տարի արտահանումից հետո ոչ մի ապրանք ետ չի ուղարկվել: