Բավ է պառակտվել
19-12-2014 12:56

Հայաստանում բենզինի գնի նվազումը համաշխարհայինից դանդաղ է.ԱՎԾ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ Հայաստանում բենզինի գնի նվազումը համարժեք չէ միջազգային գնի նվազմանը: Ակնհայտ է, որ եթե աշխարհում նավթի գները գրեթե կրկնակի նվազել են, ապա նույնքան նվազել են նաեւ նավթամթերքները: «Սակայն Հայաստանում, մեն դիտարկման արդյունքում, վերջին 1-2 ամսում գները նվազել են միայն 10-20 դրամով (3-4 տոկոս-խմբ)»,-ասել է Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ իհարկե, նավթամթերքների գների նվազման հետ մեկտեղ մնում են մշտական ծախսերը (տեղափոխում, բեռների ապահովագրում եւ այլն): «Բայց կոնկրետ ապրանքի՝ նավթի, գինը նվազել է եւ դա չի կարող չազդել գնի վրա»,-հավելել է նա: Նշենք, որ եթե սեպտեմբերի սկզբին Brent տեսակի նավթն արժեր մոտ 105 դոլար մեկ բարելի համար, ապա հիմա այն արժի 59,2 դոլար: Այդուհանդերձ, Հայաստանում բենզինի գինը չի փոխվել: