Բավ է պառակտվել
26-11-2015 09:46

Հնարավոր է` Ռուսաստանը սահմանափակի թուրքական ապրանքների ներմուծումը

Հնարավոր է` Ռուսաստանն արդեն այսօրվանից պաշտոնապես սահմանափակի Թուրքիայից ներմուծվող ապրանքների մատակարարումը, ընդ որում, էմբարգոյի մասին դեռևս չի խոսվում՞: Նոյեմբերի 24-ին Սիրիայում ռուսական Սու-24 ռմբակոծիչ էր վթարի ենթարկվել: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խոցվել է սիրիական տարածքում թուրքական F-16-ի կողմից և ընկել Թուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահն այս դեպքը «թիկունքից հասցված հարված» էր որակել։ Վարչապետ Դմիտրի Մեդվեդևն էլ հայտարարել էր, որ հնարավոր է` Ռուսաստանը դադարեցնի Թուրքիայի հետ իրականացվող կարևոր նախագծերը: «Ռուսաստանն առաջիկայում կսահմանափակի Թուրքիայից ներմուծվող ապրանքների մատակարարումը։ Այդ մասին կարող է պաշտոնապես հայտարարվել այսօր… Ինչպես ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Նորվեգիայի և Կանադայի դեպքում, այս դեպքում էլ էմբարգո չի կիրառվի, համենայն դեպս` մոտ ապագայում», — հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:  Կառավարության պաշտոնյան ասել է որ այժմ ներմուծումը սահմանափակող մեխանիզմներ են մշակվում: