Բավ է պառակտվել
15-04-2015 12:28

Կրեմլը կարող է հզոր հարված հասցնել ԱՄՆ-ին

Ամերիկյան թերթերի էջերը ողոված են ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի հետ միջուկային պատերազմին նախապատրաստվելու մասին հաղորդագրություններով: Սակայն արդյոք Պենտագոնի ռազմատենչ պաշտոնյաները գիտակցում են, որ Կրեմլը կարող է շատ ավելի ուժգին հարված հասցնել ի պատասխան ագրոեսորների գործողությունների: Տվյալ հարցադրումը իր բլոգում կատարում է ֆրանսիացի լրագրող Ժան-Պոլ Բաքիասթը: Ֆրանսիացի քաղաքագետի, еuropesolidaire.eu տեղեկատվական կայքի խմբագիր Ժան-Պոլ Բաքիասթի կարծիքով` Ռուսաստանի հետ միջուկային մկաններով խաղալու Վաշինգտոնի անհագուրդ ցանկությունը կարող է աղետի վերածվել առաջին հերթին ԱՄՆ-ի համար: Անշուշտ, Ռուսատանի և ԱՄն-ի միջև միջուկային պատերազմը սարսափելի հետևանքներ կունենա, որոնք կզգա մոլորակի ողջ բնակչությունը տասնամյակների ընթացքում: Սակայն դա չի շփոթեցնում ամերիկյան հրամանատարությանը. այն ավելի շատ է հետաքրքրվում նման հակամարտություն սկսելու հնարավորությամբ: Այդ մասին վկայում են համացանցում տեղադրված բազում հոդվածներ: Վերլուծաբանի խոսքով` Կրեմլում վաղուց նկատել են, որ Վաշինգտոնը, որը «Ռուսատանի հետ սովորական մեթոդներով պայքարը անընդունակ է մղել», մտադիր է ոչնչացնել երկիրը զենքի միջոցով: Բաքիասթը նշում է, որ երկու երկրների միջև հակամարտության զարգացման դեպքում Սպիտակ տունը հանկարծ կձգտի կանխարգելիչ միջուկային հարված հասցնելուն: Խոսելով այն մաին, թե որքան երկար Միացյալ Նահանգները կկարողանան զսպել իրենց, լրագրողը իսկական աշխարհի վերջն է նկարագրում. Ռուսաստանի կողմից մշակվող С-500 հակաօդային պաշտպանության համակարգերը դժվար թե կարողանան պաշտպանել այդ հզոր երկիրը ամերիկյան ռազմածովային սուզանավերից ուղղված հրթիռներից: Սակայն ԱՄն-ի հարվածներին կհետևի Ռուսատանի արձագանքը, որի ռազմական ծովային ուժերը հերթապահում են անմիջապես ԱՄՆ-ի սահմաններին կից: Եվ եթե ամերիկացիները ընդամենը Ռուսաստանի մեկ հատվածը կխոցեն, ապա Ռուաստանը ԱՄն-ից անգամ հետք չի թողնի: Բաքիասթը հավելում է, որ տվյալ հակամարտությունը կազդարարի ժամանակակից քաղաքակրթությունների վերջը այնպես, ինչպես մենք այժմ գիտենք դրանք: Սակայն Ռուսաստանը և Չինաստանը ԱՄՆ-ի հարվածներից խուսափելու դեպքում, շատ ավելի շահեկան դիրքեր կգրավեն աշխարհում: «Հուսով ենք միայն, որ ամերիկացի գեներալները հասկանում են դա», - ասում է լրագրողը: