Բավ է պառակտվել
05-10-2015 20:00

Սննդի անվտանգության ծառայությունը պետք է ազատ գործի. Չիլինգարյան

Այն, որ Հայաստանում գործարարությունն ու քաղաքական գործունեությունը շատ դեպքերում միահյուսված են միևնույն անձերի մեջ՝ գաղտնիք չէ: Այս իրողությունը բավական բացասական ազդեցություն է ունենում տարբեր ոլորտների վրա:
«Սննդամթերքի վերահսկողության ծառայությունը պետք է ազատ գործելու հնարավորություն ունենա: Տեսուչները պետք է ազատ գործելու հնարավորություն ունենան, ոչ թե ստուգայցից առաջ տեղեկացնեն, տնօրինությունից թույլտվություն ստանան՝ նոր գործեն»,- այսօր այս մասին ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը և նշեց, որ սննդի անվտանգության և սպառողների իրավունքների պաշտպանության հարցերը երբեք չեն կորցնում իրենց արդիականությունը:
Բանախոսը նշեց, որ սննդի ավնտանգության վերահսկունը մեզ մոտ պատշաճ որակի չէ, թե՛ ներկրման, թե՛ արտադրության ասպարեզում:
Ի պատասխան Gisher.news- ի թղթակցի հարցին՝ վերահսկվո՞ւմ է արդյոք գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ (ԳՁՕ) պարունակող սննդամթերքի մուտքը Հայաստան և արդյոք այսօր մեր շուկայում կա՞ նման սննդամթերք, մասնագետը ասաց.
«ԳՁՕ պարունակող սննդամթերք շուկայում կա: Մեզ մոտ չի իրականացվում պատշաճ մակնշում, գնորդը չի տեսնում, արդյո՞ք այդ մթերքը ԳՁՕ պարունակում է, թե՞ ոչ: Եթե ստուգումներ իրականացվեն, կարող է ոչ միայն ԳՁՕ, այլ նաև մեծ քանակությամբ նիտրատներ պարունակող նթերքներ հայտնաբերվեն»,- եզրափակեց բանախոսը:

Մարինե Բարսեղյան