Բավ է պառակտվել
07-02-2015 08:54

Եվրասիայի հաջորդ միջկառավարական նիստը կկայանա Ղազախստանում

Եվրասիայի հաջորդ միջկառավարական նիստը տեղի է ունենալու մայիսի 29-ին Ղազախստանի Բուրաբայ ավանում, հաղորդել են լրագրողներին ՌԴ կառավարության մամլո ծառայությունում: Ուրբաթ օրը Մոսկվայում տեղի է ունեցել միջկառավարական առաջին նիստը: Միջոցառմանը մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի կառավարությունների ղեկավարները: Նիստի արդյունքում ստորագրվել է խորհրդի հաջորդ նիստի անցկացման ժամանակի և տեղի մասին հրահանգ: