Բավ է պառակտվել
14-08-2014 17:20

Սլովակիան պատրաստվում է ռուսական գազի մատակարարումների դադարեցմանը

Սլովակիան պետք է պատրաստ լինի Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումների ընդհատմանը, այս մասին հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:

՛՛Մենք պետք է պատրաստ լինենք, որ դա կարող է իրականում տեղի ունենալ՛՛, - ասել է Ֆիցոն:

Ռուսաստանը հուլիսի 16-ից դադարեցրել էր գազի մատակարարումները Ուկրաինա, սակայն մինչ օրս շարունակում է այդ երկրով տարանցիկ գազ մատակարարել Եվրոպային: Եվրոպան ներմուծվող գազի մոտ մեկ երրոդը Ռուսաստանից է ստանում, ընդ որում, 40%-ը անցնում է Ուկրաինայի տարածքով, իսկ հետո Սլովակիայի: