Բավ է պառակտվել
22-03-2016 11:42

Սիրիան սկսել է միրգ և բանջարեղեն մատակարարել Ռուսաստան

Սկսվել են սիրիական միրգ-բանջարեղենի մատակարարումները Ռուսաստան, որոնք մասամբ կփոխարինեն հունվարից արգելված թուրքական մթերքներին։ Մատակարարի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են վարում ռուսական խոշոր ընկերությունների հետ: Ներմուծումն իրականացնում է Մայկոպում գրանցված «Ադըգ-Յուրակ» ընկերությունը: Գլխավոր տնօրեն Ասլան Փանեշի խոսքով` նախորդ շաբաթ Նովոռոսիյսկի նավահանգիստ է ժամանել մթերքների խոշոր, արդեն 2-րդ խմբաքանակը Սիրիայից` մոտ 3.000 տոննա նարինջ, կիտրոն, գրեյփֆրուտ, լոլիկ և կաղամբ: Մշտական ներմուծման կագավորմանը խանգարում է անորակ փաթեթավորման նյութը, որի արտադրությունը Սիրիայում կսկսվի միայն կես տարի անց: «Դա թույլ կտա մեզ յուրաքանչյուր շաբաթ ներմուծել 3.000-4.000 տոննա միրգ և բանջարեղեն: Պլաններում է ներմուծման ծավալները շաբաթական հասցնել 5.000 տոննայի»,- նշել է ընկերության տնօրենը: