Բավ է պառակտվել
18-09-2014 08:36

Ըստ եզրափակիչ հարցման՝ Շոտլանդացիների 52%-ը չի ցանկանում առանձնանալ Մեծ Բրիտանիայից

Այսօր Շոտլանդիայում անցկացվում է անկախության հարցով հանրաքվե: Հանրաքվեից առաջ եզրափակիչ հարցումը ցույց է տվել, որ Մեծ Բրիտանիայի կազմում Շոտլանդիայի պահպանման կողմնակիցներն ունեն փոքր առավելություն: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը: YouGov ծառայության և The Times, Sun պարբերականների կողմից անցկացված հարցման տվյալներով՝ Շոտլանդիայի անկախացմանը դեմ է շոտլանդացիների 52%-ը, կողմ՝ 48%-ը: Նշվում է, որ անկախությանը հիմնականում կողմ են արտահայտվել տղամարդիկ: