Բավ է պառակտվել
11-07-2014 19:49

Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է

Այսօր քաղցրակերների ամենասիրելի օրն է: Աշխարհում տոնում է Շոկոլադի համաշխարհային օրը (World Chocolate Day): Շոկոլադի օրվա տոնակատարության ավանդույթն սկսվել է Ֆրանսիայում 1995-ին:
Այս մասին տեղեկանումենք Calend.ru կայքը: Ըստ աղբյուրի` «քաղցր» տոնին նվիրված տարբեր միջոցառումներ են իրականացվում աշխարհի բազմաթիվ քաղաքներում: Կարծիք կա, որ շոկոլադ պատրաստել առաջինը սովորել են ացտեկները, ովքեր շոկոլադն անվանում էին «աստվածների ուտելիք»: Իսպանացի նվաճողները, ովքեր առաջինն այն ներմուծեցին Եվրոպա, քաղցրավենիքն անվանեցին «սև ոսկի»:
Mintel հետազոտական ընկերության տվյալների համաձայն, որն ուսումնասիրում է սննդամթերքի և խմիչքների շուկան, շոկոլադն ամենից շատ սիրում են Շվեյցարիայում, որտեղ դրա գնման համար արվող ծախսերը տարեկան կտրվածքով կազմում են 200 դոլար մեկ մարդու համար: Հաջորդիվ գալիս են Բրիտանիան և Բելգիան: