Բավ է պառակտվել
16-12-2015 15:17

Saxo Bank-ի ցնցող կանխատեսումները. նավթ 100 դոլարով ու ռուբլու աճ՝ 20 տոկոսով

Ցնցող կանխատեսումներ 2016 թ. համար՝ դանիական Saxo Bank-ը հրապարակել է տասնյակ անհավանական բայցևայնպես հնարավոր տնտեսական սցենարներ: Saxo Bank-ը կանխատեսում է համաշխարհային երաշտ ու պարենամթերքի գների թռիչքաձև աճ: Վերլուծաբանների հաշվարկներով, բնական աղետի պատճառը կարող է դառնալ Էլ Նինյո երևույթը: Այս ցնցող սցենարով Նավթի գինը կաճի ու կհասնի մեկ բարելի դիմաց 100 դոլարի և որպես հետևանք՝ ռուսական ռուբլին 20 տոկոսով կամրապնդի իր դիրքերը: Saxo Bank-ը կանխատեսում է արծաթի գների 30 տոկոսանոց աճ, դոլարի կտրուկ ամրապնդում ու ապոկալիպսիս կորպորատիվ պարտաթղթերի շուկայում: Բացի դրանից փորձագետները կանխատեսում են «դոթքոմերի» երկրորդ աղետը ու ճոխության դարաշրջանի ավարտը: Փորձագետները նշում են, որ ծրագրեր կազմելիս պետք չէ առաջնորդվել իրենց ցնցող կանխատեսումներով: Ներդրողները պարզապես պետք է ուսումնասիրեն իրենց պորտֆելների կայունությունը նման սցենարների դեպքում: Սա ասես ջրհեղեղից կամ էլ հրդեհից ապահովագրություն լինի՝ վտանգ կա, բայց դրա իրականացման հավանականությունը մեծ չէ: