Բավ է պառակտվել
06-11-2015 16:21

Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն արդարացված էր. Շարմազանով

Չնայած բազմաթիվ մարտահրավերներին՝ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանն արդարացված էր: Այս մասին նշել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր Բելառուսի Հանրապետության ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ առանձնազրույցի ժամանակ: ԱԺ փոխնախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության խնդիրներին՝ ԱԺ փոխնախագահը կարևորել է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ դատապարտելով դրանց ռազմական ճանապարհով լուծման ցանկացած փորձ: ԱԺ փոխնախագահն առաջարկել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ նիստն անցկացնել Երևանում գալիք տարվա գարնանը: