Բավ է պառակտվել
13-05-2014 20:07

Շաքարավազ Հայաստան ներմուծվում է զարտուղիներով. Ն. Փաշինյան

Թե ինչպես է կառավարությունը «հոգ տանում» տատիկների եւ պապիկների մասին, երեւում է Սամվել Ալեքսանյանի շաքարի օրինակով: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատել է, թե շաքարավազը Հայաստան ներմուծվում է զարտուղիներով, ձեւակերպվում է շաքարի հումք՝ իբր գործարանում վերամշակման համար: Իրականում Հայաստան բերվում է շաքարավազ, որը միայն լցվում է պարկերի մեջ: Խորամանկությունն այն է, որ հումքի համար, ի տարբերություն պատրաստի շաքարավազի, մաքսատուրք վճարելու կարիք չկա:

«Եւ դուք, դրա վրա աչք փակելով, ձգտում եք բռնել փոքր ձեռնարկատերերին եւ նրանցից մի քանի կոպեկ հավաքել, իբր հոգ եք տանում տատիկների եւ պապիկների մասին, ուզում եք բարձրացնել նրանց թոշակները: Տեսել ենք մենք նման հոգատարությունը»,- ասել է Փաշինյանը: