Բավ է պառակտվել
18-07-2014 17:33

Սևանա լճում իշխանի բուծումը վտանգ է պարունակում

Սեւանա լճում իշխանի արդյունաբերական բուծումը կենսաղտոտման վտանգ է պարունակում, այսօր լրագրողներին ասել է ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը: Ըստ նրա՝ լիճը կարող են աղտոտել ձկների ֆիզիոլոգիական արտազատումները:

«Վտանգն այն է, որ այդ արտազատումները պետք է յուրացվեն լճի փոքր հատվածում: Եթե ձուկը բնական պայմաններում բազմանար՝ ողջ լճով մեկ, խնդիր չէր ծագի: Ձկնաբուծության զարգացման ծրագրում առաջարկվել են այդ նյութերի տարրալուծման մեթոդներ, սակայն պետք է վերլուծել դրանք եւ հասկանալ, թե որքան են դրանք արդյունավետ», - նշել է Գաբրիելյանը:

Հիշեցնենք, ծրագիրը, որը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր հատված գործընկերությամբ, նախատեսում է լճում իշխանի քանակը հասցնել տարեկան մինչեւ 50 հազար տոննայի՝ 10 տարվա ընթացքում (մինչեւ 2023 թ.): Լճում ձկնատեսակները պահպանելու համար՝ նախատեսվում է բազմացվող մեծ ձկների 1,5% -ը բաց թողնել լիճ: Լճի ափին նախատեսվում է կառուցել նաեւ ձկնաբուծական գործարան: Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 162 միլիոն դոլար: