11-08-2014 20:44

Նոյեմբեր ամսին Սևանա լիճ իշխան բաց կթողնվի

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշեց, որ իշխանի մանրաձկները Սեւան բաց կթողնեն նոյեմբերին: Նրա խոսքով՝ չնայած հասարակությունում առանձին բացասական արձագաքներին՝ ծրագիրը բավականին հաջողված է:

Նկատենք, որ դժգոհության պատճառներից են ափամերձ ռեստորաններն ու մոթելները, որոնց սեղաններին այդ մանրաձկներն են հայտնվում:

Ներկայումս Սեւանի իշխանի 4 ենթատեսակներից լճում ընդամենը երկուսն են մնացել՝ ամառային եւ գեղարքունի իշխանները: Մյուս երկուսը՝ ձմեռային իշխանն ու բոջակը, գործնականում անհետացել են: Նախարարությունը մանրաձուկը գնում է ամեն տարի, մրցութային հիմունքներով ձկնաբուծական տնտեսություններից եւ բաց թողում խոր աշնանը: