Բավ է պառակտվել
04-11-2016 17:12

Սերժ Սարգսյանը ներկա է եղել Վրաստանի հետ սահմանին նոր մաքսային կետի բացմանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի հետ սահմանին նոր մաքսային կետի բացմանը։ Նախագահը ծանոթացել է սանիտարական հսկողության, բեռների ձեւ ակերպման, անձնագրային հսկողության ու անձնական զննման, ուղեւ որատար ու բեռնատար ավտոմեքենաների հսկողության կորպուսների աշխատանքին: Այդ բոլոր բաժինները սարքավորված են ժամանակակից սարքավորումներով։

Վրաստանի հետ սահմանին երեք անցակետերի («Բավրա», «Գոգավան», «Բագրատաշեն») արդիականացումն իրականացվում է Եվրամիության ու ՄԱԿ Զարգացման ծրագրի աջակցությամբ։

Ծրագրի բյուջեն կազմում է 52․13 մլն եվրո, որից 30․85 մլն-ը Եվրոպական ներդրումային բանկի վարկն է, 4․44 մլն-ը ՝ ՀՀ Կառավարության միջոցներն են, մնացածը՝ 3 դրամաշնորհներից ստացված միջոցները․ 12 մլն եվրոն ԵՄ «Եվրոպական հարեւանության» քաղաքականության ներդրումային գործիքի դրամաշնորհն է, 3․84 մլն եվրոն ԵՄ «Արեւ ելյան գործընկերության» Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարման ծրագրից ստացված դրամաշնորհն է, իսկ 1 մլն եվրոն էլ՝ ՄԱԿ Զարգացման ծրագրի տրամադրած դրամաշնորհն է նախագծի կառավարման համար։

Ծրագիրը նախատեսում է Վրաստանի հետ սահմանին բոլոր երեք անցակետերի արդիականացում ։ Դրանցից երկուսը՝ «Բագրատաշենն» ու «Գոգավանը», փաստացի արդեն գործում են 2016-ի հոկտեմբերից ։ Իսկ «Բավրա» անցակետում աշխատանքները շարունակվում են։