Բավ է պառակտվել
31-05-2014 17:23

«Գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը խանգարում են զարգացնել ագրոարդյունաբերությունը».ԳՆ

Այսօր խորհրդարանում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, ներկայացնելով 2013թ. պետբյուջեի կատարողականի հաշվետվությունը նշեց, որ  երկրի գյուղատնտեսները պետք է համախմբված գործեն: «Գյուղացիական տնտեսությունների փոքր չափերը մեզ խանգարում են զարգացնել ագրոարդյունաբերությունը, որը կմեծացնի ոլորտի մրցունակությունը: Հանրապետությունում այժմ շուրջ 340 հազ. գյուղացիական տնտեսություն կա: Բնականաբար, նրանց հողատարածքները փոքր են, եկամուտներն էլ ՝ անբավարար», - հայտարարեց Պարոն Կարապետյանը: «Հայաստանում շուրջ 4 հազար ֆերմերային կոոպերատիվ կա, բայց չկան հավաստի տվյալներ, թե դրանցից քանիսն են իրականում գործող»-ասաց ICARE-ի փորձագետ Վարդան Ուռուտյանը: