25-07-2014 15:47

Սեռական դաստիարակության հարցում շատ կարևոր է նաև ազգային մտածողությունը.մասնագետ

«Տեղեկատվական տեխնոլոգիաների այս ժամանակահատվածում այնքան շատ է ապատեղեկատվությունը, որ ծնողները պետք է չափազանց ուշադիր լինեն երեխաների սեռական դաստիարակության հարցում», -այսօրհրավիվածմամուլիասուլիսիընթացքումասացսեկսապաթալոգ  ՀակոբյաննանրադառնալովԱնչափահասների սեռական դաստիարակության խնդիրներին:  Մասնագետի հավաստմամաբ քիչ չեն նամնօրինակ ապատեղեկատվության հետևանքով առաջացած խնդիրները: «Երբ ազատ են ինֆորմացիոն հոսքերը, պետք է հաշվի առնել, թե ինչ տեղեկատվություն է ստանում դեռահասը»,- ասաց Սևադա Հակոբյանը՝ շարունակելով նաև, թե քիչ չեն դեպքերը, երբ երիտասարդները բավականաչափ տեղեկացված չեն լինում, և ամուսնական փուլում արդեն հանդիպում են որոշակի խնդիրների:  Ըստ սեքսապաթալոգի՝ Անհրաժեշտ է  կանոնակարգում մտցվի, և տարբեր տարիքային խմբերում երեխաներին համապատասխան դաստիարակություն տրվի մասնագետների կողմից:

Ասուլիսին ներկա  հոգեբան Աննա Բադալյանի խոսքով՝ սեռական դաստիարակության հարցում երեխայի վրա շատ խորը ազդեցություն ունեն ծնողները:
«Պետք է հաշվի առնել երեխայի տարիքը, սեռի կայացումը: Երեխան ձևավորվում է ոչ միայն ծնողների ուղղակի կամ անուղղակի դաստիարակությամբ, այլ նաև հասարակության հետ շփումով: Սեռական դաստիարակության հարցում շատ կարևոր է նաև ազգային մտածողությունը: Հաճախ որոշ բաներ ընդօրինակում ենք այլ ազգերից, հաշվի չառնելով, որ դա կարող է բոլորովին այլ ազդեցություն ունենա մեր մտածողության վրա»,- ասաց հոգեբանը:

News.gisher.ru-ի այն հարցին թե ո՞ր տարքիաց է  պետք սկսել երեխայի սեռական դաստրակությունը, բժիշկը պատասխանեց. «Միջինում չորրորդ դասարանից կարելի սկսել և դա անել փուլ առ փուլ»: Նույն հարցին անրադառնալով Աննա Բադալյանն էլ հավելեց, որ տարիքը խիստ անհատական է, ըստ երեխայի զարգացվածության: