23-08-2014 15:30

Սեպտեմբերի 1.աշակերտի տոնն ու ծնողի հոգսը

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն անրադառնալով սեպետեմբերիմեկյան ավանդական թանկացումներին նշեց, որ  սեպտեմբերի 1-ին ընդառաջ գներն աճում են` հատկապես ծաղիկների շուկայում: «Եթե ընտանեկան բյուջեի 60%-ը ծախսվում է սննդի, 30%-ը՝ կենցաղային սպասարկման վրա, ապա մնացած 10%-ով ինչպես կարո՞ղ են նման գնումներ կատարել»,- նշեց սպառողների պաշտպանն ու ավելեց, որ ժողովրդի մեծամասնութնությունը վճարունակ չէ:
Քննարկմանը մասնակից տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն նկատեց, որ եթե կա պահանջարկ և առաջարկ, ապա, բնականաբար, թանկացումներ կլինեն: «Բոլոր ծնողները իրենց սպառողական զամբյուղը չեն կարող վերանայել, քանի որ չունեն միջոցներ, իրենց խնայողություններից են օգտվում։ Գրենական պիտույքներ ներմուծողներն էլ օգտվում են առիթից և այս շրջանում ավելի թանկացնում այդ ապրանքները, քանի որ գիտեն` մարդիկ ստիպված պետք է գնեն»,- ասաց տնտեսագետը:
Ըստ նրա` խնդիրը միշտ էլ լինելու է, իսկ այն կարգավորելու համար պետք է միջամտել շուկայական օրենքներին։
Վ.Խաչատրյանի խոսքերով` մեկ երեխային դպրոց ուղարկելու համար միջինում հարկավոր է 100 դոլարին համարժեք դրամ: Ըստ նրա` Եվրոպայում այս ժամանակահատվածում մեծ զեղչեր են լինում, այնտեղ ինֆլյացիայի փոխարեն դեֆլյացիա է սկսում, իրացման համար զեղչեր են սահմանվում, քանի որ մեծ քանակությամբ ապրանք գնելու դեպքում հնարավոր է լավ եկամուտ ապահովել:
News.gisher.ru-ի այս հարցին թե կարող ենք տրամաբանել, որ սեպտեմբերի մեկին մոտ օրեի կարող է առավել էական գնաճ նկատվել, տնտեսագետը պատասխանեց. «Չի բացառվում: Սակայն պետք է հաշվի առնել, որ թանկացումների պատճառները, ոչ միայն սյուբեկտիվ են, այլև՝ օբյեկտիվ»: