Բավ է պառակտվել
12-12-2014 08:08

ԱՄՆ-ի Սենատը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագիծ է ընդունել

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը ընդունել է «Ակտ Ուկրաինայի ազատությանն օժանդակելու մասին– 2014» օրինագիծը՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների եւ Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու մասին։ Այն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Կիեւին ռազմատեխնիկա մատակարարելու եւ ռուսական ընկերությունների հանդեպ սահմանափակումներ կիրառելու իրավունք է հատկացնում։ Հանրապետական սենատոր Ռոբերտ Քորքերի եւ Սենատի արաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Մենենդեսի մշակած փաստաթուղթը Օբամային իրավունք է ընձեռում պատժամիջոցներ կիրառել «Գազպրոմի», «Ռոսօբորոնէքսպորտի» եւ ռուսական այլ կազմակերպությունների դեմ։ Այս փաստաթուղթը Օբամային իրավունք է ընձեռում նաեւ Կիեւին զենք մատակարարել: 2015 թ. նման գործունեություն ծավալելու համար ԱՄՆ կառավարությանը թույլատրվել է ծախսել 350 մլն դոլար, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ օրինագծի՝ ԱՄՆ-ն իրավունք ունի «ձեռք բերել եւ տեղափոխել վառելիքի անհրաժեշտ պաշարներ»՝ Ուկրաինայի պահանջները բավարարելու համար, այդ թվում նաեւ «Եվրոպայից գազի ռեվերսային մատակարարումների» միջոցով, Կիեւին աջակցել էներգետիկ ենթակառույցի վերականգնման հարցում: