14-03-2016 16:59

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար ընտանիքը (լուսանկարներ)

Ներկայացնում ենք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ընտանիքը։ Գագիկ Բեգլարյանը ծնվել է Երեւանում, 1964 թ. հունվարին։
Սովորել է Երևանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցում, որից հետո Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, ունի տնտեսագետի որակավորում։
Նա ամուսնացած է, ունի երկու երեխա:


Ի դեպ, Բեգլարյանի ընտանիքը համարվում է ամենահարուստ նախարարական ընտանիքը։
Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, եւս պաշտոնյա է. նա ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալն է։ Գագիկ Բեգլարյանի կինըՆունե Նիկոլյանն է։
Նունե Նիկոլյանը բավականին մեծ ունեցվածքի տեր է։ Նրա հայտարարագրում նշված է, որ ունի 39 մլն դրամ եւ 3 մլն 70 հազար ԱՄն դոլար։


Նրա տարեկան եկամուտը կազմում է 47 մլն 450 հազար դրամ։ Գագիկ Բեգլարյանի դուստրը՝ Նատա Բեգլարյանը, ծնվել է 1990թ. նոյեմբերին։ Նա մասնագիտությամբ ատամնաբույժ է։
Նատա Բեգլարյանն ամուսնացած է դատավոր Գագիկ Խանդանյանի որդու՝ Ռաֆիկ Խանդանյանի հետ եւ ունի դուստր։

Բեգլարյանի դստեր ամուսին Ռաֆիկ Խանդանյանը ծնվել է 1983 թվականին Գավառ քաղաքում:
ՀՀ վարչական դատարանի դատավորն է: Գագիկ Բեգլարյանի որդին Հրանտ Բեգլարյանն է։ Զարմանալի է, որ նրա հայտարարագրում ոչինչն նշված չէ։