15-03-2016 10:08

Նավթի համաշխարհային գները նորից սկսել են նվազել

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի գները նվազում են:

Նյու Յորքի ապրանքային բորսայում(NYMEX) WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,65 տոկոսով՝ հասնելով 36,94 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքն նվազել է 0,65 տոկոսով՝ հասնելով 39,17 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: