Բավ է պառակտվել
13-06-2016 16:42

Սբերբանկում խափանումը թույլ է տվել մոսկվացուն 27 մլն ռուբլի «վաստակել»

ՄոսկվայաբնակԿոնստանտին Շենգելիան օգտվել է Սբերբանկի օնլայն համակարգում տեղի ունեցած խափանումից և մի քանի ժամվա ընթացքում իր հաշվեհամարի մնացորդը 900 ռուբլուց ավելացրել է մինչև 27 մլն ռուբլի: Տղամարդը պատմել է, որ հունիսի 2-ին Սբերբանկի բջջային հավելվածում հայտնաբերել է, որ նրա միջոցով մեկ գրամ արծաթը կարող է գնել 1 ռուբլով և վաճառել 35-ով:
«Ես կարծեցի, թե բջջային հավելվածում խափանում է տեղի ունեցել և մինչ երթևեկում էի, ավտոբուսի մեջ նստել և խաղում էի: Մինչև ճաշի ժամը միլիոնատեր դարձա», - պատմել է մոսկվացին:
Նրա խոսքով, նա «հույս է ունեցել որ հրաշք կկատարվի», սակայն ավելի ուշ նրա հետ կապվել են Սբերբանկի ներկայացուցիչները և բացատրել, որ սխալ է տեղի ունեցել: «Երբ քարտը արգելաբացվել է, հաշվի մնացորդը մինուս է գնացել և նա Սբերբանկին 6,5 հազար ռուբլի է պարտք մնացել...», - ասել է Շենգելիան:
Սբերբանկը ստիպված էր չեղյալ հայտարարել բոլոր գործառնությունները, հաղորդել է բանկի մամուլի ծառայությունը: «Քանի որ որոշ հաճախորդը ստացված գումարի մի մասը հասցրել է տեղափոխել հաշիվներից, գործողությունների չեղարկումը հանգեցրել է հաշվեհամարի վրա տեխնիկական օվերդրաֆտի ձևավորմանը», - ասված է Սբերբանկի հայտարարության մեջ: