Բավ է պառակտվել
19-02-2016 11:20

Սաուդյան Արաբիան հրաժարվել է կրճատել նավթի արդյունահանումը

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Էր-Ռիադը պատրաստ չէ կրճատել նավթի արդյունահանումը: Այս մասին ասել է թագավորության ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրն:
«Եթե այլ արտադրողներ ցանկանում են սահմանափակել կամ համաձայն են «սառեցմանը», եթե խոսենք հավելյալ արդյունահանման մասին, դա կարող է ազդել շուկայի վրա: Սակայն Սաուդյան Արաբիան պատրաստ չէ կրճատելու արդյունահանումը», - ասել է  սաուդացի նախարարը: Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին նավթի արդյունահանման` հունվարյան մակարդակով սառեցման մասին համաձայնագիր են կնքել Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Քաթարը և Վենեսուելան: Այս երկրները միասին արդյունահանում են համաշխարհային ողջ պաշարի մոտ մեկ չորրորդը: Համաձայնագրի նպատակն է նպաստել շուկայական անկող գների կայունացմանը: