Բավ է պառակտվել
14-10-2016 16:43

Դեկտեմբերին հնարավոր է ստորագրվի ԵԱՏՄ մաքսային օրենսգիրքը. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի օրակարգում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի փաստաթուղթը: Այս մասին Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի բացման ընթացքում ասաց ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ հանձնաժողովը աշխատանք է տանում այն արդեն այս տարվա դեկտեմբերին ստորագրելու ուղղությամբ:

«Հանձնաժողովը արդեն երկար ժամանակ է՝ աշխատում է օրենսգրքի վրա, ներգրավված են նաեւ միության երկրների պետական մարմինները, ինչպես նաեւ բիզնես համայնքի ներկայացուցիչները՝ ապահովելու այնպիսի նորմերի ընդունումը, որոնք առավելագույնս հաշվի կառնեն գործարար ոլորտի հետաքրքրությունները»,-ընդգծեց Տիգրան Սարգսյանը: