Բավ է պառակտվել
16-12-2015 12:49

Թուրքիայի դեմ ՌԴ պատժամիջոցները կարող են ընդլայնվել

Ռուսաստանը կարող է Թուրքիայի դեմ պատժամիջոցները տարածել հյուրանոցային բիզնեսի, փայտամշակման, օդաչուների ուսուցման, ինչպես նաև ցանկացած ոլորտում պետպատվերի վրա։ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը մշակել և կառավարություն է ներկայացրել որոշման համապատասխան նախագիծ:  Ռուսաստանը կարող է դադարեցնել աշխատանքի և ծառայությունների ներկրումը։ Ռուսական իրավաբանական անձանց վրա կարող է արգելք սահմանվել Թուրքիայից պայմանադիր կողմերի հետ պայմանագրեր կնքելու վրա։ Պատժամիջոցները կատարելու հսկողությունը կարող է ընկնել Ռոսֆինմոնիտորինգի վրա` Կենտրոնական բանկի մասնակցությամբ։ Կառավարությունն իրավունք կունենա բացառություններ ներդնել։ Sահմանափակումները կազդեն միայն նոր պայմանագրերի վրա, իսկ մինչև դեկտեմբերի 10–ը կնքվածները պատժամիջոցներից զերծ կմնան։ Ապագայում Ռուսաստանը կարող է  բացառություններ կատարել թուրքական ընկերությունների համար, որոնք աշխատում են Ռուսաստանում։ Խնդիրները կարող են շոշափել ինքնուրույն ամրագրած հյուրանոցների շուկայի ոլորտը։ «ՎԻՊ–Սերվիս» գլխավոր տնօրեն Դմիտրի Գորինի խոսքով` ճանապարհորդական գործակալությունները պայմանագրեր կկնքեն անմիջապես հյուրանոցների հետ, նշանակում է` տեսականորեն արգելքը կարող է վերաբերել նաև նրանց։ Ինչ վերաբերում է օդաչուների ուսուցմանը, ապա Թուրքիայում նրանց նախապատրաստումն իրականացվում է մասնագիտական կենտրոններում կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Սակայն ռուս օդաչուները, որոնք ցանկանում են սովորել արտասահմանում, առաջին հերթին դիտարկում են ԱՄՆ–ի և Եվրոպայի ուսումնական հաստատությունները։ Պատժամիջոցները չեն անդրադարձել Anadolu Efes, Eroglu, DeFacto, LC Waikiki, Koton ցանցի, ADL ապրանքանիշի և մի շարք այլ ընկերությունների վրա։