28-03-2017 16:37

Սամվել Կարապետյանը Հայաստանում կգնի հերթական խոշոր էներգետիկ ընկերությունը

 

Ռուսաստանյան խոշոր գործարարներից Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր Կապիտալ» ընկերությունը մտադիր է գնել «Հրազդանի էներգետիկ ընկերություն» ԲԲԸ-ն(«ՀրազՋԷԿ» ),այս մասին գրում է « Ժողովուրդ» թերթը՝ հղում անելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին(ՀԾԿՀ).
«Հրազդանի էներգետիկ ընկերությունն» ու « Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությունը մարտի 13-ին տվյալ հայտով դիմել են ՀԾԿՀ, իսկ մարտի 20-ին հանձնաժողովը դիմում է ստացել ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից»,- ասված է նյութում:
Աղբյուրի համաձայն, հանձնաժողովը մարտի 29-ի նիստում կթույլատրի «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» ընկերության 100 % բաժնետոմսերը վաճառելու «Տաշիր Կապիտալ» ընկերությանը: