28-12-2013 12:51

Կուտակային կենսաթոշակային համակարգի դրական ու բացասական կողմերն ըստ մասնագետի

Այն պահից երբ, Ազգային Ժողովը հաստատեց «Կուտակային կենսաթոշակային համակարգի» մասին օրենքի նախագիծը, հասարակության մի զգալի մաս սուրճի բաժակի մոտ քննարկումներից զատ սկսեց լուրջ ակցիաներ, արդյունքում դժգոհության մեծ ալիք բարձրացավ, ոչ միայն Մայրաքաղաքում, այլ նաև գրեթե բոլոր մարզերում:  Համակարգի քննարկաման սիրողական մակարդակից անցնելով, ճիշտ գտանք հարցի վերլուծությունը թողնել մասնագետներին:

news.gisher.ru-ի հետ զրույցում, տնտեսագետ Սամվել Ավագյանը տնտեսագիտական հաշվարկների արդյունքում նշեց այս համակարգի դրական կողմերը. «Համակարգը թույլ է տալիս մարդկանց կանխատեսել իրենց թոշակի չափը, բյուջեն այն ժամանակից, երբ կհասնի վճարումների պահը, զգալի կթեթևանա կենսաթոշակային բեռից: Բացի դրանից, առկա է տնտեսական աճին նպաստելու մեծ ռեսուրս՝  եթե հավաքագրված միջոցները ճիշտ ծախսվեն (տնտեսական աճը միայն դրա շնորհիվ կարող է արագանալ մոտ 2-3%-ով)»,- նշեց փորձագետը:

Որպեսզի գնահատականները լինեն օբյեկտիվ, Սամվել Ավագյանը, չմոռացավ նշել նաև համակարգի բացասական կողմերը. «Համակարգը ռիսկային է, պահանջում է տնտեսական ու քաղաքական կայունություն երկարատև շրջանում: Դրան գումարած նաև ցածր եկամուտ ունեցողները չեն շահում, քանի որ նրանց թոշակը միևնույն է՝ ցածր կստացվի», - տնտեսագետը կարևոր համարեց նաև հղիների հարցը. «Տուժում են հղիները, հղիության նպաստից մասհանում չի արվում, դրանք կորցրած ժամանակներ են կենսաթոշակի առումով»: Սամվել Ավագյանի հավաստմամբ, բացթողումների շարքում էական է նաև մարդկանց եկամտի փաստացի զգալի նվազումը, ինչը սոցիալական խնդիրներ է հարուցում:  Համակարգի ներդրումն արդարացված է , թե ոչ սա մեդալի մի կողմն է, արդյունքում հասարակության մի մասը գտնում է, որ քննարկումներն ավելորդ են, որոշումը՝ կայացված , ոմանք էլ գտնում են, որ երբեք ուշ չէ սխալն ուղղելու համար: Իսկ մեզ մնում է միայն հիշեցնել, որ «Կուտակային կենսաթոշակային համակարգի» որոշումը կիրառության մեջ է մտնում 2014թ, հունվարի 1-ից: