Բավ է պառակտվել
02-04-2014 13:30

«ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցները բումերանգի էֆեկտ է ունենալու ».տնտեսագետ

Մինչ գերտերությունները քննարկում են Ռուսաստանի դեմ տնտեսական և ոչ միայն, պատժամիջոցներ կիրառելու հարցը, մենք փորձում ենք հաշվել դրանց կիրառման դեպքում, ներքին տնտեսության վրա հնաավոր ազդեցությունները: Մի շարք հարցերի պատասխանների ակնկալիքով gisher.news-ի թղթակիցը զրուցեց տնտեսագետ Սամվել Ավագյանի հետ: «Դեռ ՌԴ-ի դեմ լուրջ տնտեսական պատժամիջոոցներ չկան, հիմնականում քաղաքական գործըթացներ են գնում: Այն ինչ ունենք՝ Հայաստանի վրա էապես չի կարող անդրադառնալ»,-ասաց տնտեսագետը, հավելելով՝ «Ճիշտ է՝ Ռուսաստանում սպասվում է տնտեսական իրավիճակի որոշ վատթարացում, ու դա կանդրադառնա տրանսֆերտների մակարդակի վրա: Սակայն շատ բան կախված է նրանից, թե արդյոք ռուսական ընկերությունները կկրճատեն իրենց ներդրումային ծրագրերը Հաաստանում, նկատի ունեմ Գազպրոմին, Ռոսնեֆթին առաջին հերթին»: Մասնագետի համոզմամբ՝ եթե մենք ներդրումներն այս տարի չվերականգնենք՝ տնտեսակա աճի արագացում չենք կարող ակնկալել ազդեցությունը մեծ չի լինի:
Անրադառնալով Մաքսային Միոթյան երկրների վրա դրանց ազդեցությանը Սամվել Ավագյանն ասաց. «ՄՄ երկրները հիմնականում հումք արտահանող են, իսկ Եվրոպան այդ հումքից չի հրաժարվոում: Եթե հրաժարվի՝ այդ պատժամիջոցները բումերանգի էֆեկտ կունենան Եվրոպայի համար»,-եզրափակեց տնտեսագետը:

Տաթև Առաքելյան