Բավ է պառակտվել
31-10-2014 08:31

Ստվերի դեմ պայքարը Սամվել Ալեքսանյանի «կողքով է անցել»

«ՀՀ ֆինանսների նախարարության հարկային տեսչության կողմից հրապարակված՝ Հայաստանի առաջին հազար հարկատուների ցանկից ակնհայտ է դառնում, որ ստվերի դեմ հայտարարված պայքարը չի վերաբերում մի քանի «հետաքրքիր» գործարարի։ 
Հայաստանի, թերևս, «ամենահետաքրքիր» գործարար ու նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) հետ կապված խոշորագույն երկու ընկերությունները («Ալեքս Գրիգ», «Սամ-սեր գրուպ») միասին այս տարվա առաջին 9 ամիսներին վճարել են 17.3 մլրդ դրամի հարկ, որը անցած տարվա նույն ցուցանիշից ավելին է ընդամենը 1.7 տոկոսով: 
Եթե հաշվի ենք առնում, որ նշված 1000 հարկատուները ավելացրել են իրենց հարկերը ավելի քան 5 տոկոսով, ապա պարզ է դառնում, որ ստվերի դեմ պայքարը այս ընկերությունների կողքով է անցել»,-գրում է «Հայկական ժամանակ»-ը։