Բավ է պառակտվել
10-02-2015 16:22

2015 թվականի հունվարից նկատվում է ԵՏՄ երկրներից մեքենաների ներմուծման աճ

ԵՏՄ-ի կազմում Հայաստանի անդամակցության կապակցությամբ 2015 թվականի հունվարից արձանագրվել է ԵՏՄ անդամ-երկրների տարածքից տրանսպորտի միջոցների ներմուծման աճ: Ինչպես հայտնել են Հայաստանի ֆինանսների նախարարությունում, աճը կապված է այն հանգամանքի հետ, որ տվյալ երկրներից տրանսպորտի միջոցների ներմուծման դեպքում պետտուրք չի մուծվում: Խոսքը ոչ միայն ամբողջությամբ տվյալ երկրներում արտադրված մեքենաների, այլ նաև այլ երկրներում արտադրված, սակայն ԵՏՄ տարածքում ձեռք բերված մեքենաների մասին է: Նախարարությունում հիշեցնում են, որ չի մուծվում հետևյալ ապրանքների տուրքը՝

1) ամբողջությամբ ԵՏՄ տարածքում արտադրված,

2) ԵՏՄ տարածք ներմուծված և Միության Մաքսային օրենսգրքի կամ անդամ-երկրների միջազգային պայմանագրերի համաձայն ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ստացած

3)Միության տարածքում արտադրված և 1 և 2 կետերում նշված ապրանքները: