Բավ է պառակտվել
17-06-2015 13:36

Հայաստանում օգոստոսի 1-ից կբարձրանա էլեկտրաէներգիայի սակագինը

Այսօր Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը տեղի ունեցած նիստում մասնակի բավարարեց Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության հայտը. Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա ոչ թե 17 դրամով, այլ 6,93 դրամով: Նշենք, որ որոշումը կայացվեց միաձայն: Մինչև հանձնաժողովը կկայացներ որոշումը դրսում բողոքի ցույցի նախաձեռնող երիտասարդներից Վահագն Մատինյանը, որին ի վերջո, թույլ տվեցին գալ, մասնակցել նիստին, Հանձնաժողովին խնդրեց հետաձգել նիստը, լավ մտածել: Նույն առաջարկն արել էր նաև ԱԺ պատգամավոր, Օրինաց երկիր կուսակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը: