Բավ է պառակտվել
08-04-2015 11:15

ԵՄ մի շարք երկրներ ցանկանում են միանալ «Թուրքական հոսանք» նախագծին

Հունաստանի, Սերբիայի, Մակեդոնիայի, Հունգարիայի և Թուրքիայի արտգործնախարարները ապրիլի 7-ին կայացած հանդիպման ժամանակ հայտարարել  են «Թուրքական հոսանք» նախագծին մասնակցելու իրենց ցանկության մասին: Որպես դիտորդ հանդիպմանը մասնակցել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը: Հանդիպման արդյունքում էներգետիկայի ոլորտում համագործակցության հռչակագիր է ստորագրվել, որի համաձայն տնտեսապես արդարացված երթուղով Թուրքիայի տարածքով Եվրոպայի երկրները բնական գազով կմատակարարվեն: «Գազպրոմի» այս նախագծում մասնակցության առանձին հարցերը յուրաքանչյուր երկիր առանձին կքննարկի: Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից փետրվարին Հունգարիայում բարձրաձայնված գազատարի երթուղին կանցնի Ռուսատանից Սև ծովի ավազանով, Թուրքիայով և Ավստրիայի Բաումհարթեն  տարածքով: Տվյալ նախագիծը «Հարավային հոսանք» գազատարի այլընտրանքն է, որից «Գազպրոմ»-ը հրաժարվեց ԱՄՆ-ի կողմից հրահրվող Եվրահանձնաժողովի ճնշման պատճառով: Տվյալ նախագծից հրաժարվելու մասին Պուտինը հայտարարել է 2014 թվականի դեկտեմբերին: Այդ ժամանակ Թուրքիա կատարած Պուտինի այցի ժամանակ կողմերը 63 մլրդ. կուբոմետր գազ մատակարարող գազատարի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածություն են ձեռք բերել: Ապրիլի 7-ին «Գազպրոմ»-ը գազատարի շինարարությունը հանձնարարել է «Գազպրոմ Ռուսկայա» իր դուստր ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Ֆիկին, ով նախկինում զբաղեցնում էր South Stream Transport B.V. ընկերության տեխնիկական տնօրենի պաշտոնը: