Բավ է պառակտվել
08-10-2014 15:24

Հայաստանը կարող է մեծ տեղ գրավել ԵՏՄ շուկայում.տնտեսագետ

Այօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տնտեսագետ Վարդան Բոստանջյանը համոզմունք հայտնեց, թե Հայաստանը կարող է նկատելի տեղ զբաղեցնել Եվրասիական տնտեսական միության շուկայում:«Մեզ լավ հնարավորություն է ընձեռվել վերադառնալ շուկաներ, որտեղ մենք դեռեւս խորհրդային տարիներին ավանդաբար լավ դիրքեր ենք ունեցել: Բնականաբար, ոչ ոք չի երաշխավորում, որ մեխանիկորեն եւ առանց խոսքի կընդունեն այնտեղ: Բայց ոմանք մտածում են՝ հակառակը. բավական է միայն գոռալ «Արեւմուտք» եւ վերջ, մեզ կընդունեն: Եթե ցանկանում ես ջութակ նվագել, քիչ է ջութակահարի կողքին կանգնելն ու դիտելը: Պետք է նվագել սովորել»,- մեկնաբանեց Բոստանջյանը:
«Մենք պոտենցյալ ունենք. և ձեռնարկությունները, և ակադեմիական կազմակերպությունները, օրինակ՝ Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտը: Խորհրդային միության փլուզումից հետո այնտեղից բազմաթիվ լավ մասնագետներ են դուրս եկել: Բայց հիմա էլ այն նորերին դաստիարակում: Եվ դա, եւ շատ այլ կառույցներ: Այնպես որ՝ մենք առաջարկելու բան ունենք ե՛ւ Ռուսաստանին, ե՛ւ Բելառուսին ու Ղազախստանին: Չէ՞ որ խորհրդային տարիներին Հայաստանը ռադիոտեխնիկայի եւ հաշվիչ մեքենաների արտադրության կենտրոններից էր»,- եզրափակեց փորձագետը: