Բավ է պառակտվել
03-04-2014 17:38

Ռուսաստանն Ուկրաինային մատակարարվող գազի սակագինը թանկացրել է

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է Ուկրաինայի համար գազի սակագնի զրոյական մաքստուրքը վերացնելու մասին: «Ուկրաինայի համար գազի սակագնի զրոյական մաքսատուրքը վերացնելու դրույթ ստորագրելը մեզ համար նշանակում է, որ մեխանիկորեն Ուկրաինա գազի մատակարարման 2009թ. գործող պայմանագրի համաձայն գազի սակագինը բարձրանում է, եւ ապրիլից այն կկազմի 485 դոլար՝ հազար խմ-ի դիմաց», - Մեդվեդեւի հետ հանդիպման ժամանակ նշել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերի : Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԴԽ-ն ապրիլի 1-ին չեղյալ էր հայտարարել Կիեւի հետ Խարկովյան համաձայնագրերը, ըստ որոնց վերջինս ռուսական գազի զեղչեր էր ստանում՝ Սեւաստոպոլում Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի տեղակայումը երկարացնելու փոխարեն: