Բավ է պառակտվել
09-05-2014 10:40

Ռուսաստանը կարող է դադարեցնել Ուկրաինա գազի մատակարարումը


ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը հայտարարել է, որ հաշվի առնելով Ուկրաինայում ստեղծված բարդ իրավիճակը՝ չի կարելի բացառել գազի մատակարարումների դադարեցումը, հատկապես, եթե չլուծվի պարտքի հարցը։
Ըստ նրա, ինչ վերաբերում է Ուկրաինա գազի մատակարարումները դադարեցնելուն, ապա, հաշվի առնելով այդ երկրում իրադարձությունների անկանխատեսելիությունը, ինքը ոչինչ չի բացառում, եթե գազի 3,5 միլիարդ դոլար կազմող պարտքի խնդիրը ժամանակին չլուծվի:

Չիժովը նաեւ նշել է, որ Ուկրաինա Եվրոպայից գազի մատակարարման սխեման «զուտ ձեւական որոշում է», որն Ուկրաինային թույլ չի տա հրաժարվել Ռուսաստանի գազից։

«Գազի ռեվերսը տեխնիկապես իրագործելի է, սակայն սա ձեւական որոշում է, այլ ոչ՝ փաստացի։ Այն Ուկրաինային հնարավորություն չի տալիս հրաժարվել ռուսական գազից։ Այդպիսի հնարավորություն չկա», — հայտարարել է նա։