Բավ է պառակտվել
05-08-2014 10:53

Ռուսաստանը կարող է սահմանափակել Եվրոպական ավիաուղիների թռիչքները ՌԴ տարածքով

Ռուս պաշտոնյաները քննարկում են Ռուսաստանի տարածքով Եվրոպայից Ասիա եվրոպական ավիաընկերությունների տարանցիկ թռիչքները սահմանափակելու կամ արգելելու հնարավորությունը: Այդ մասին գրում է «Ведомости»-ն՝ վկայակոչելով եվրոպական խոշոր ավիափոխադրողների գործընկերներից մեկին և քննարկման մասնակիցներին մոտ բարձրաստիճան դաշնային պաշտոնյայի:

Եվրոպական ավիափոխադրողների համար տարանցիկ թռիչքների սահմանափակման հնարավորության մասին խոսակցությունները սկսվել են Ռուսաստանի դեմ Եվրամիության առաջին պատժամիջոցներից հետո: Բայց վերջին իրադարձությունները՝ «Добролет»-ի դադարեցումը և տուգանքները, որոնք սահմանել է Ուկրաինան ռուսական ավիաընկերությունների նկատմամբ Ղրիմ թռիչքների համար, պատասխան են պահանջում, ասել է նա:

Որոշումը պետք է կայացնի կառավարությունը, այժմ խորհրդակցություններ են ընթանում Տրանսպորտի և Արտաքին գործերի նախարարությունների մակարդակով, ասել է «Ведомости»-ի զրուցակիցը: Երկու նախարարությունների ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից: Որոշումը դեռ չի կայացվել, ընդգծել է բարձրաստիճան դաշնային պաշտոնյան:

Lufthansa-ն տեղյակ է և անհանգստացած հնարավոր կորուստներով, որոնք պատժամիջոցների երեք ամսվա ընթացքում գնահատվում են ավելի քան 1 միլիարդ եվրո, պնդում է խոշոր եվրոպական ավիաընկերությունների գործընկերոջը մոտ անձը: Դա հաստատել չի հաջողվել:
Գերմանիայի արտգործնախարարության ներկայացուցիչը նշել է, որ պաշտոնական և ոչ պաշտոնական ալիքներով Lufthansa-ն ոչ մի տեղեկություն չի խնդրել տարանցիկ չվերթների հնարավոր փակման հարցով:

Lufthansa-ի, British Airways-ի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի և տրանսպորտի հարցերով եվրահանձնակատար Սլիմ Կալասի ներկայացուցիչները չեն պատասխանել «Ведомости»-ի հարցմանը: Նրանց գործընկերներն Air France-ից և Ֆրանսիայի ԱԳՆ-ից հրաժարվել են մեկնաբանություններից, գրում է թերթը: