Բավ է պառակտվել
29-07-2014 10:28

Ռուսաստանը օտարերկրյա ավտոբուսներ, տրամվայներ և բեռնատար մեքենաներ այլևս չի ներմուծի

Ռուսաստանի կառավարությունը սահմանել է 66 ապրանքների շարք, որոնք պետական կարիքների համար պետք է գնել միայն հայրենական արտադրողներից:

Ցուցակում ներառվել են ավտոբուսներ, տրամվայներ, բեռանատար մեքենաներ, բարձր ռադիոակտիվ նյութերի տեղափոխման համար նախատեսված մեքենաներ, փողոցների մաքրման համար հատուկ տեխնիկա , բուլդոզերներ, վթարա-տեխնիկական ծառայությունների համար մեքենաներ:

Որոշման մեջ հստակեցվում է, որ տեխնիկայի որոշակի տեսակների գնման արգելքը ներդրվում է «ՌԴ ներքին շուկայի պաշտպանության, ազգային տնտեսության զարգացման եւ պետական կարիքների ապահովման համար ապրանքարտադրողների աջակցության նպատակներով»:

Ցուցակի տեխնիկայի մեծ մասի համար սահմանափակումները ուժի մեջ են մտել 2014թ. հուլիսի 14-ին, իսկ օտարերկրյա արտադրողներից տրամվայների ձեռքբերումը կարգելեն 2015թ. հունվարի 1-ից: